Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լույս է տեսել արդի հայ պոեզիայի անթոլոգիան

Լույս է տեսել արդի հայ պոեզիայի անթոլոգիան
27.03.2013 | 13:11

Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ լույս է տեսել «18-33. Արդի հայ պոեզիա» անթոլոգիան: Ժողովածուում տեղ են գտել 18-ից 33 տարիքային խմբի այն բանաստեղծները, ովքեր կազմողների համոզումով առավել ամբողջական են ներկայացնում մեր պոեզիայի ներկա միտումները։

Վահե Արսեն, Աշոտ Գաբրիելյան, Տաթևիկ Խուրշուդյան, Էդուարդ Հարենց, Անահիտ Հայրապետյան, Կարեն Անտաշյան, Աննա Դավթյան, Նարե Հովհաննիսյան, Հասմիկ Սիմոնյան, Մարիամ Կարապետյան, Մանե Գրիգորյան, Ռուզաննա Ոսկանյան, Տաթև Չախչախյան:
Հիշեցնենք, որ 2009-ին լույս էր տեսել «18-33. արդի հայ արձակ» անթոլոգիան, որտեղ ընդգրկվել էր 13 գրողների 35 ստեղծագործություն:

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ